Բուժում
5 առասպել հակաբիոտիկների մասին
Ամենաօգտակար դեղորայքը, ավանդաբար համարվում են հակաբիոտիկները: Դրա համար, երբ հիվանդությունը սկսում է օրգանիզմում «փոթորկվել», շատերը բժշկի դիմելու փոխարեն, իրենց համար «դուրս են գրում ամենաազդող միջոցը»:
Եվ դա ամենամեծ սխալներից մեկն, որը հղի է լուրջ հետևանքներով:
Առասպել1.
Հակաբիոտիկները գրիպի ու մրսածության և, ընդհանրապես, գրեթե բոլոր հիվանդությունների դեմ ամենաարդյունավետ միջոցներից են:
Կարևոր է հիշել. մրսածություն և գրիպ հրահրում են վիրուսները, իսկ հակաբիոտիկները, որոնք ոչնչացնում են մանրէներին, վիրուսների դեմ անզոր են: Եթե գրիպի կամ ՍՇԻ-ների ժամանակ հակաբիոտներ օգտագործվեն, ապա հնարավոր է հիվանդությունն էլ ավելի բարդանա. առանց այդ էլ գրիպի պատճառով թուլացած օրգանիզմ է «ներմուծվում» ագրեսիվ դեղորայք: Ավելին, հետագայում, եթե, օրինակ, զարգանում է թոքաբորբ, հակաբիոտիկներն այլևս չեն կարող ազդել:
Հակավիրուսային և հակամանրէային պատրաստուկների համատարած անվերահսկելի օգտագործումը հանգեցրել է այն բանին, որ մարդու օրգանիզմն այդպիսի բուժումն արդեն չի ընկալում:
Եթե հակաբիոտիկներն օգտագործվեն առանց անհրաժեշտության, միկրոօրգանիզմներն արագ դրանց դեմ կայունություն ձեռք կբերեն և իրենց գենետիկական նյութը կփոխանցեն մեկ այլ մանրէների, նշում են մասնագետները: Արդյունքում մարդը շրջապատի համար վտանգավոր է դառնում. չէ որ անընդհատ շփվում է վիրուսների և մանրէների հետ: Ամեն տարի միայն Եվրոպայում հակաբիոտիկների նկատմամբ տարբեր կայունությամբ պայմանավորված հիվանդություններից մահանում է ավելի քան 25 000 մարդ: Հիվանդածին միկրոօրգանիզմների մոտ 60%-ը բոլոր հիմնական հակաբիոտիկների նկատմամբ զգայունություն չունեն:
Առասպել 2.
Հակաբիոտիկները մյուս դեղպատրաստուկներից ավելի արագ են օգնում
Արդյունքը կարելի է բավական արագ նկատել: Սակայն հակաբիոտիկներով բուժման միջին կուրսը կազմում է 10 օր: Եվ շատ վտանգավոր է անմիջապես դադարեցնել, այն բանից հետո, երբ մի քիչ թեթևություն եք զգում: Հակաբիոտիկների ընդունման ինքնուրույն դադարեցումը կարող է հանգեցնել տխուր հետևանքների: Օրինակ, եթե մարդու մոտ ֆունիկուլյար անգինա է, որն անհրաժեշտ է բուժել հակաբիոտիկներով, բժիշկը նշանակում է բուժման 10-օրյա կուրս, իսկ մարդու մոտ երեք օր հետո կոկորդն այլևս չի ցավում, այտուց էլ չկա և նա մտածում է.«Իսկ ինչու՞ շարունակեմ խմել այդ դեղերը»: Այսինքն, ըստ էության, նա իր մանրէներին ՙկերակրել՚ է հակաբիոտիկներով, սակայն մինչև վերջ դրանք չի ոչնչացրել: Արդյունքում մինչև վերջ չոչնչացված մանրէները կայունություն են ձեռք բերում: Զարմանալի չէ , որ հաջորդ անգամ այդ դեղերն այլևս չեն օգնում: Եվ եթե նախկինում որոշ հիվանդություններ հնարավոր էր մեկ սրսկումով բուժել, ապա այժմ դրա համար կպահանջվի բուժման երկարատև կուրս:
Առասպել 3.
Հակաբիոտիկներն անվտանգ են
Հակաբիոտիկները ոչնչացնում են ոչ միայն մանրէներին, որոնք հրահրել են հիվանդությունը, այլև դրանց նկատմամբ զգայուն բոլոր միկրոօրգանիզմներին, այդ թվում նաև օգտակարներին: Այդ պատճառով էլ, հաճախ հակաբիոտիկներով բուժումից հետո, հարկ է լինում բուժել նաև ալերգիան, դիսբակտերիոզը և այլ հիվանդություններ:
Խնդիրն այն է, որ հակաբիոտիկները վաճառվում են առանց դեղատոմսերի և դրանց բուժման մեթոդների ու սխեմաների մասին մանրամասն իրազեկված է միայն բժիշկը, որին էլ հարկ է դիմել խորհրդատվության համար,-կարծում են գիտնականները: Ի տարբերություն Եվրոպայի և ԱՄՆ-ի, մեզ մոտ դեղատներից առանց դեղատոմսերի կարելի է գնել ամեն տեսակի հզոր հակաբիոտիկներ:
Առասպել 4.
Հակաբիոտիկներ կարող է նշանակել միայն բժիշկը
Իհարկե, այստեղ մեկ այլ կարծիք չի կարող լինել: ԱՀԿ-ի տվյալների համաձայն, հակաբիոտիկների 75%-ը բժիշկների կողմից նշանակվում է ոչ ռացիոնալ կերպով: Ամենից հաճախ բժիշկները ցանկանում են իրեն վերաապահովագրել: Սակայն երբեմն հենց իրենք` պացիենտներն են մեղավոր. շատերը պնդում են, որպեսզի իրենց ավելի ուժեղ դեղեր նշանակեն, չմտածելով հետևանքների մասին: Խորհուրդ ենք տալիս միշտ հետաքրքրվել, թե ինչով կարող է վտանգավոր լինել նշանակվող պատրաստուկը:
Առասպել 5.
Եթե հակաբիոտիկը մեկ անգամ օգնել է, ապա այն կարելի է հաջորդ անգամ էլ օգտագործել:
Չօգտագործված հակաբիոտիկները չարժե պահել. դրանք այլևս պիտանի չեն: Հիվանդության յուրաքանչյուր դեպքում բժիշկն ընտրում է կոնկրետ պատրաստուկ և չափաքանակ:
Եվ երբեք, առանց բժշկի նշանակման ոչ միայն հակաբիոտիկներ, այլև ուրիշ դեղպատրաստուկներ չի կարելի տալ մինչև 12 տարեկան երեխաներին, հղիներին, կերակրող մայրերին և տարեց մարդկանց, զգուշացնում են մասնագետները:
18.05.2012 Կարդացեք նաև
Ստամոքս-աղիքային համակարգի (ՍԱՀ) վերին հատվածների որոշ հիվանդություններ առաջացնում են տարեր հատվածների լուսանցքի նեղացում, կամ լրիվ անանցանելիություն, որը սննդի ընդունումը և մարսումը դարձնում են անհնար...
24.09.2021
Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում...
12.09.2019
Այսօր բջջային թերապիան նոր, արդեն ձևավորված բժշկական ուղղություն, որի հիմքում մարդկային օրգանիզմի ցողունային բջիջների վերականգնվելու հատկության կիրառումն է...
11.12.2018
Ցողունային բջիջների, դրանց պրակտիկ կիրառման, առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք Բիոսթեմ ընկերության տնօրեն...
22.02.2018
Ռեֆլեքսոթերապիան (ակուպունկտուրա) արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը: Այն ունի մի շարք այլ...
07.03.2015
Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում տեսողության շտկումը բացառիկ ֆեմտովարկյանային լազերի միջոցով, որը կանխատեսելի ճշգրտություն և անվտանգություն է...
10.02.2015
Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթները մարդու աչքին անհասանելի արևային ճառագայթների սպեկտորի մասն են: Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթներ համարվում են 4-ից մինչև 400 մկմ երկարությամբ ալիքները...
17.07.2014
Փորձագետները կարծում են, որ կրիոթերապիան՝ սառեցմամբ բուժումը, շագանակագեղձի քաղցկեղի որոշ դեպքերում կարող է քաղցկեղային բջիջների ոչնչացման բավականին արդյունավետ միջոց հանդիսանալ...
22.04.2014
2000-ականնների կեսերին ամենաթեժ քննարկվող բժշկական թեմաներից էին հետազոտությունները ցողունային բջիջների շրջանում: Այսօր ցողունային բջիջներից արդեն ավելի քիչ են խոսում, սակայն հետազոտությունները շարունակվում են...
09.04.2014
Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 8-ամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 4800 լազերային վիրահատություններ...
14.03.2014
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYr5xO9x' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ